Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian

Guardian-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել պատերազմի առաջին օրը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի մասին, որի հետևանքով զոհվել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Արաղչին, ով հարվածի պահին Խամենեիի հետ գտնվել է նույն շենքում, հրաշքով դուրս է բերվել փլատակներից և այժմ անվտանգության նկատառումներից ելնելով շարունակում է տեղաշարժվել մայրաքաղաքում։ Նա հաստատել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն ունեցել են ճշգրիտ հետախուզական տվյալներ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հավաքների վայրերի մասին։ Արաղչին հայտնել է, որ երկրի նոր առաջնորդ է դարձել Խամենեիի որդին՝ Մոջթաբան, ինչը աշխարհին ուղղված հստակ ուղերձ է, որ Թեհրանի քաղաքականությունն ու գաղափարախոսությունը մնալու են անփոփոխ։ Անդրադառնալով դիվանագիտությանը և հնարավոր սցենարներին՝ Արաղչին նշել է, որ Իրանը նախապես մշակած է եղել Հորմուզի նեղուցի փակման պլան՝ «Կոդ 110» ծածկանունով, և նախազգուշացրել տարածաշրջանի երկրներին ու ամերիկյան բազաներին հնարավոր հակահարվածների մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9795

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով