Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Հայաստանում 2026 թվականի օգոստոսի 2-8-ը ուժային կառույցների միջև կանցկացվեն բանակային խաղերը։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Օգոստոսի 2-8-ը՝ չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև կանցկացվեն ամենամյա բանակային խաղեր։ Մրցակցային առողջ միջավայր, որը միավորում է, մրցակցություն, որը կոփում է և կամք, որը հաղթում է»,- ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9795

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով