Չիլիում ձյան առատ տեղումների և փոթորկաբեր քամու պատճառով 13 մարդ է զոհվել, ավելի քան 1400 մարդ գտնվում է ապաստարաններում: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է հարավամերիկյան երկրի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային ծառայության տնօրեն Ալիսիա Սեբրիանը։ «Ցավոք, արդեն հայտնի է 13 մարդու մահվան մասին: Յոթ մարդ անհետ կորած է», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։ Ժամանակավոր ապաստարանի կարիք ունեցող չիլիացիների թիվը հասել է 1412-ի: «63 005 մարդ մնում է կտրված արտաքին աշխարհից, հիմնականում՝ Ատակամայի և Կոկիմբոյի տարածաշրջաններում», – ասել է Սեբրիանը:



