Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից հարձակումների «դիտավորյալ սրացումը» նպատակ ունի խոչընդոտել միջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ ՀԱՄԱՍ-ը նշել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա «հանցավոր և խելահեղ ռմբակոծությունները» ընտանիքներ են ոչնչացրել՝ կոչ է անելով միջնորդներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ճնշում գործադրելու Իսրայելի վրա՝ դադարեցնելու նման գործողությունները։ ՀԱՄԱՍ-ը նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 19 պաղեստինցի:



