Ուկրաինական ուժերն ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել ռուսական խոշորագույն առցանց խանութի՝ Wildberries-ի՝ Կրասնոդարում և Նևիննոմիսկում գտնվող պահեստներին, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել։ Ընկերության գլխավոր տնօրեն Տատյանա Կիմի հաղորդմամբ՝ կան տուժածներ․ մասնավորապես՝ Ստավրոպոլի երկրամասի նահանգապետը հայտնել է Նևիննոմիսկում հինգ, իսկ Կրասնոդարի օպերատիվ շտաբը՝ երեք վիրավորի մասին, որոնց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։



