Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին

Վարչապետ ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը նոր որակ է հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին՝ ստեղծելով քաղաքական ամուր հիմք փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության հետագա ընդլայնման համար։ Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման տարիներին ևս համատեղ ջանքերով կարձանագրենք նոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր ժողովուրդների։ Բարձր եմ գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9785

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով