Հիմնադրումից 41 տարի անց հ. 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։ «Ստեղծել ենք ժամանակակից, անվտանգ և հարմարավետ պայմաններ շուրջ 250 երեխայի համար Շուտով կավարտենք նաև բակի կանաչապատման և ոռոգման աշխատանքները՝ երեխաների համար ստեղծելով կանաչ բակային միջավայր»,- գրել է քաղաքապետը։



