Հայտարարություն. 1in.am

Վերջին ամիսներին 1in.am-ը հաղթահարում է նյութական և կազմակերպչական դժվարությունների փուլ։ Գործող տարածքի անգամներով ավելացած վարձակալության պայմաններն ու հարակից նոր ծախսերը դարձել էին լրատվամիջոցի համար լուրջ բեռ, ինչը սահմանափակում էր մեր զարգացման հնարավորությունները։ Այդ պատճառով երկար մտորումներից հետո դիմեցինք ՀՀ կառավարությանը՝ քննարկելու մեր գործունեության համար անհատույց տարածք տրամադրելու հնարավորությունը։ Երկար քննարկումների և փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում հնարավոր եղավ հասնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծման, որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում կառավարությանը։ Այս որոշումը մեզ հնարավորություն կտա մեր սահմանափակ ռեսուրսներն ուղղել լրատվամիջոցի զարգացմանը, տեխնիկական վերազինմանը, նոր նախագծերի իրականացմանը և ավելի որակյալ լրագրությանը։ Վստահ ենք, որ այս որոշումը նոր խթան կհաղորդի 2010թվականից գործող մեր լրատվամիջոցի զարգացմանը՝ հնարավորություն տալով առավել արդյունավետ ծառայել մեր ընթերցողներին ու հանրությանը և պետությանը: 1in.am-ի խմբագրություն

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9687

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով