Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը սկսված է։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: Հայտերն ընդունվում են 2026թ․ հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ։ «Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝ * աշխատանքային միգրանտների համար, * նոր աշխատողների ներգրավման համար, * կադրերի վերապատրաստման համար: Եթե գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ստանալու պետական աջակցություն՝ թիմը զարգացնելու և բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու համար։ Հայտերն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղումներով. https://hartak.am/services/39dd295c-593d-407d-b5fa-14b819c5f4b5/yesem/ կամ https://benefits.hightech.gov.am/: Դիմումը կարող է ներկայացնել տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը կամ սահմանված կարգով՝ լիազորված անձը»,- ասվում է հաղորդագրությունում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9758

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով