Աշխարհի ամենաթանկ կտավին նվիրված թանգարան՝ նյույորքցու տան նախասրահում

Նյու Յորքի Քերոլ Գարդենս թաղամասում քանդակագործ Էլիոթ Արկինն իր տան 45 քառակուսի ֆուտ (մոտ 4 քմ) մակերեսով նախասրահը վերածել է «Salvator Mundi» արվեստի թանգարանի։ Ցուցադրությունը նվիրված է Լեոնարդո դա Վինչիի 16-րդ դարի հանրահայտ «Աշխարհի փրկիչը» կտավին, որը 2017 թվականին դարձավ հրապարակային աճուրդում վաճառված աշխարհի ամենաթանկ աշխատանքը։ Արկինը 2018-ին որպես ապրանքանիշ գրանցել է «Salvator Mundi» անվանումն ու ստեղծել մինի-թանգարան, որը գործում է տարին 365 օր, շուրջօրյա ռեժիմով՝ ամբողջությամբ տեսանելի լինելով փողոցից՝ մուտքի դռան ապակու միջով։ Այստեղ պարբերաբար ցուցադրվում են թեմատիկ ու երգիծական նախագծեր՝ Վերածննդի դարաշրջանի կտավներն ուտող բզեզներից մինչև բյուրեղյա գնդեր ու «Salvator Barbie»։ Քանդակագործն այս նախագծով հեգնում է արվեստի իրական արժեքն ու կապիտալիզմի ընկալումները։ Երբեմն նա անձամբ է դուրս գալիս հետաքրքրված այցելուներին դիմավորելու և նվիրում է ապրանքանիշի հուշանվերներ, այդ թվում՝ հեղինակային մակարոնի սոուս՝ «Աշխարհի ամենաթանկ արվեստի գործն այժմ հիանալի մակարոնի սոուս է» գրությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9765

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով