Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային

Ցանկացած երկիր, որը կմասնակցի Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային կամ կաջակցի Իսլամական Հանրապետությանը հարվածներ հասցնելուն, կդառնա օրինական թիրախ Իրանի զինված ուժերի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ղրղզստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։ «Իրանը կրկին հաստատում է իր հաստատուն վճռականությունը՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, և հայտարարում է, որ Իրանի դեմ ագրեսիայի իրականացմանը ցանկացած մասնակցություն, համագործակցություն կամ օգնություն կհանգեցնի միջազգային պատասխանատվության համապատասխան կողմերի համար», – մեջբերել է Արաղչիի խոսքն Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքը։ Նախարարի խոսքով՝Թեհրանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ինքնապաշտպանության շրջանակներում և ագրեսիային մասնակցող ցանկացած կողմի կհամարի օրինական թիրախ զինված ուժերի համար։ Իրանի արտաքին գործերի նախարարը ՇՀԿ երկրներին կոչ է արել համախմբվել և համագործակցել և թույլ չտալ, որ «ագրեսիան փոխարինի դիվանագիտությանը, ուժը փոխարինի օրենքին, իսկ երկակի ստանդարտները փոխարինեն արդարությանը»։ «Անվտանգ, կայուն և արդար ապագայի կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ մենք բոլորս միասնական ձայնով պաշտպանենք օրենքի գերակայությունը, պետությունների հավասարությունը, երկրների ինքնիշխանության և ժողովուրդների արժանապատվության հարգումը», – հավելել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9673

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով