Ամենատաք օգոստոսը դիտվել է 2006 թվականին․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գրառումը․ Ավարտվեցին ամառվա երկու ամիսները, կարծում եմ դժգոհելու առիթներ չկան՝ օդի ջերմաստիճանը +39 աստիճանից բարձր չի եղել: Մնում է օգոստոսն էլ բարենպաստ լինի հիդրոօդերևութաբանական պայմաններով: Օգոստոսը հանրապետության տարածքում տարվա երկրորդ ամենաշոգ ամիսն է: Հանրապետության որոշ շրջաններում՝ Գեղարքունիքի հյուսիսում, Արագածոտնի նախալեռներում և բարձր լեռնային գոտիներում, օգոստոսյան ջերմաստիճանը երբեմն ավելի բարձր են, քան հուլիսին։ 1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք օգոստոսը դիտվել է 2006 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 20․4 °C, իսկ ամենազովը՝ 2009 թվականին՝ 14․7 °C միջին ամսական ջերմաստիճանով։ Ամենախոնավ օգոստոսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմել է 115 մմ, իսկ ամենաչորը՝ 1940 թվականին՝ 4․8 մմ տեղումների քանակով։ Տվյալները՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9761

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով