Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն

Վրաստանի իշխանությունները լիովին համագործակցում են ԵՄ-ի հետ և պահպանում են պատժամիջոցների ռեժիմը, ինչի արդյունքում մինչ օրս հանրապետությունում եվրոպական սահմանափակումների շրջանցման ոչ մի դեպք չի արձանագրվել: Այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: «Վրաստանը լիովին պահպանում է Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների ռեժիմը և այդ ռեժիմի համատեքստում ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի Վրաստանի տարածքը չօգտագործվի պատժամիջոցների շրջանցման համար: Այդ ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնված է թափանցիկության և անկեղծության սկզբունքների վրա…. Վրաստանի պետական ​​ինստիտուտների արդյունավետ աշխատանքն է հաստատում նաև այն հանգամանքը, որ մինչ օրս Վրաստանի տարածքում չի արձանագրվել ԵՄ պատժամիջոցների շրջանցման ոչ մի փաստ», – ասվում է հայտարարության մեջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9673

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով