Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Թուրքիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռաշադ Մամեդովին զբաղեցրած պաշտոնից հետ կանչելու մասին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Ադրբեջանի նախագահի մեկ այլ հրամանագրով Մամեդովը նշանակվել է Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպան։ Մեկ այլ հրամանագրով էլ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան է նշանակվել Ռաշադ Ասլանովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9673

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով