Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն

Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախումբը Gorgeouz Beats-ի հետ համատեղ ներկայացնում են «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը, որտեղ բրասային ավանդական և էլեկտրոնային ստեղծագործությունները կլսվեն բոլորովին նոր ձևաչափով։ Դիրիժոր և գործիքավորող՝ Դավիթ Գյոդակյան։ Մասնակցությամբ՝ Տիգրան Քախվերջյան, Սևադա Համբարչյան, Գրիգոր Քարտաշյան, Գրիգոր Դավթյան: «Սիրով հրավիրում ենք բաց չթողնել այս բացառիկ երաժշտական իրադարձությունը՝ միասին բացահայտելու հայկական երաժշտության նոր ռիթմերը։ Հուլիսի 28-ին՝ ժամը 20:00-ին, Դիանա Աբգարի անվան զբոսայգի (Seasons Park), 1 ժամ non-stop երաժշտություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9672

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով