Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Վարչապետի համապատասխան որոշման համաձայն՝ նախարարը Թեհրանում հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Գործուղումից վերադառնալուց հետո Դավիթ Խուդաթյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։



