Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ ▫️Նոր մեքենաները պատրաստված են բարձր ամրության պողպատից և համալրված են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ Առաջին անգամ Երևանի աղբատար մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ։ ▫️Մեքենաները նաև հագեցած են ներկառուցված կշեռքով, որի շնորհիվ վարորդը կարող է իրական ժամանակում վերահսկել մեքենայի ծանրաբեռնվածությունը։



