Իսպանիայի Մադրիդի ինքնավար համայնքում բռնկված հզոր անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ՆԱՍԱ-ի հեռահար տիեզերական կապի համալիրի մոտ 100 աշխատակից: Ռոբլեդո դե Չավելա բնակավայրում գտնվող կենտրոնի աշխատակիցները չեն տուժել, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք կրակը վնասել է կառույցները։ Իրավիճակը տարածաշրջանում ծայրահեղ է. Մադրիդում և Ավիլա նահանգում հայտարարված է արտակարգ դրություն: Արդեն տարհանվել է ավելի քան 40,000 մարդ, ևս 20,000-ին հրահանգվել է դուրս չգալ տնից: Մոտ 20,000 հեկտար տարածք ընդգրկող հրդեհը դեռ չի հաջողվել մեկուսացնել, ինչի հետևանքով արգելափակվել է երթևեկությունը մի շարք ավտոճանապարհներով:



