Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել

Հնդկաստանի կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանը հրաժարական է տվել քննական նյութերի արտահոսքի պատճառով սկսված ուսանողական զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին։ Վերջին օրերին երկրում բողոքի մեծ ալիք էր բարձրացել՝ թեստային առաջադրանքների գաղտնազերծման պատճառով բժշկական քննությունները մայիսից հունիս տեղափոխելու սկանդալի հետևանքով, որին մասնակցել էր ավելի քան 2,2 միլիոն երիտասարդ երկրի 550 քաղաքներում։ Նախարարն ընդունել է, որ 2026 թվականի մայիսի 3-ի քննության ժամանակ խախտումներ են եղել, և կառավարությունն անհապաղ արձագանքել է՝ սկսելով հետաքննություն ու նշանակելով կրկնակի քննության օր։ X-ի իր էջում Պրադհանը գրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նարենդրա Մոդիին, որպեսզի «հականացիոնալ ուժերը չօգտվեն ստեղծված իրավիճակից», իսկ իրավական նրբությունները չխանգարեն ոչ մի հնդիկ ուսանողի ապագային և կարիերային։ «Առաջին իսկ օրվանից ես ստանձնել եմ կատարվածի պատասխանատվությունը։ Վճռական էի թույլ չտալ, որ քննական մաֆիայի պատճառով տուժեն գոնե մեկ տաղանդավոր ուսանողի հեռանկարները, և կանխել ցանկացած անարդարություն», – վստահեցրել է նա: Ցուցարարների պահանջների ֆոնին վարչապետ Մոդին հանձնարարել է արագացնել նման գործերի դատական քննությունն ու խստացնել մեղավորների պատիժը, իսկ իշխանությունները պատրաստվում են քննական համակարգի բարեփոխման։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով