Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է վերադառնալ Ստամբուլյան համաձայնագրերին՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մանրամասներ ներկայացնելով Պուտին-Տոկաև հանդիպումից, որն անցկացվում է Օմսկում երկու երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության ֆորումից առաջ։ «Միգուցե այս հակամարտությունը պետք է սառեցվի և վերադառնա Ստամբուլի «Ֆորմուլա 2.0»-ին, քանի որ այնտեղ նշանակալի արդյունքներ են ձեռք բերվել։ Բնականաբար, մեծ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի երաշխիքներով։ Եվ այդ ժամանակ մենք կարող ենք առաջ շարժվել դեպի երկար սպասված խաղաղություն»,-ասել է Ղազախստանի նախագահը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, խոստացել է մանրամասներ ներկայացնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ուկրաինայում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9721

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով