Իրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած սադրանքի․ Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի բանակի ղեկավարԱսիմ Մունիրի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Զրույցների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև ԱՄՆ-ի «ագրեսիվ և ապակայունացնող գործողությունների» հետևանքները, տարածաշրջանում լարվածության սրման և անկայունության ռիսկերը։ Իրանի արտգործնախարարը նաև նախազգուշացրել է ամերիկյան բանակի կողմից ցանկացած «արկածախնդիր գործողության» դեմ՝ ընդգծելով, որ Իրանը լիովին պատրաստ է պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու երկրի անվտանգությունը, ինչպես նաև վճռականորեն արձագանքելու ցանկացած սադրանքի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9720

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով