Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

Վրաստանի շտապօգնության մեքենայով Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել վթարի հետևանքով տուժած աղջիկ երեխա: ԲԿ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանը հայտնել է, որ երեխան ուներ բազմաթիվ վնասվածքներ. կոտրված էր աջակողմյան երկրորդ կողը, առկա էր թոքի սալջարդ և հինգերորդ գոտկային ողնի կոտրվածք՝ բեկորի տեղաշարժով դեպի ողնուղեղային խողովակ։ «Բարեբախտաբար, ողնուղեղի հատվածը վնասված չէր։ Առկա էր նաև ձախ ոտքի միջային պճեղի կոտրվածք՝ տեղաշարժով»,-նշել է Հովհաննիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9655

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով