Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արձագանքել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Ուկրաինայի հակամարտությունը սառեցնելու առաջարկին՝ նշելով, որ «Կիևի ներկայիս դիրքորոշումը հաշվի առնելով՝ հակամարտության սառեցումն անհնար է»։ Միաժամանակ՝ Պեսկովը հայտարարել է, որ մարտական գործողությունները կարող են դադարեցվել մինչև օրվա ավարտը, եթե Կիևն «ընդունի համապատասխան որոշումներ»։



