Երևանի քաղաքապետի՝ 2026 թվականի հուլիսի 24-ին Նոր Խարբերդի բնակիչների հետ ունեցած հանդիպումից հետո Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Սարո Խաչատրյանի և աշխատակազմի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ աշխատանքային այց է իրականացրել Նոր Խարբերդ թաղամաս։ Տեղում իրականացված դիտարկումների ընթացքում արձանագրվել են բնակիչների կողմից բարձրացված և հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Քննարկվել են դրանց լուծման հնարավոր տարբերակները, սահմանվել առաջնահերթությունները և նախանշվել հետագա քայլերը՝ պատասխանատու կառույցների համագործակցությամբ։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով։



