Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են

Թեհրանում փոխարտգործնախարարների մակարդակով կայացել են Իրան-Օման բանակցություններ՝ նվիրված Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությանը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ կողմերը քննարկել են գործնական մեխանիզմներն ու ընդհանուր սկզբունքները՝ հարգելով երկրների ինքնիշխան իրավունքները: Tasnim-ի փոխանցմամբ՝ տեխնիկական խորհրդակցությունները կշարունակվեն: ​ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ: Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են ռազմական գործողությունների (այդ թվում՝ Լիբանանում) անհապաղ դադարեցման հուշագիր: Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է զանգվածային հարվածներն Իրանի ուղղությամբ՝ վերջինիս մեղադրելով Հորմուզի նեղուցի վերաբերյալ պայմանավորվածությունները խախտելու մեջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9646

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով