Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա

Հունիսի 7-ի ընտրություններից երկու օր առաջ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հանդես է եկել հայտարարությամբ և համոզմունք հայտնել, որ ինչպես քվեարկությանը «մասնակցող արցախահայությունը, այնպես էլ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը տարբերում են ճշմարտությունը ստից, մեռելային լռությունը՝ իրական խաղաղությունից, օտարների և թշնամիների նկատմամբ ծառայամտությունը՝ համագործակցությունից, տգետ արկածախնդրությունը՝ քաղաքականությունից, ուստի ․․․ կընտրեն քաղաքական այն ուժերին, որոնք կարող ենք կանգնեցնել աղետը եՀ համոզված եմ, որ ինչպես այս ընտրություններին մասնակցող արցախահայությունը, այնպես էլ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը տարբերում են ճշմարտությունը ստից, կեղծիքից ու աճպարարությունից, մեռելային լռությունը՝ իրական խաղաղությունից, օտարների ու թշնամիների նկատմամբ ծառայամտությունը՝ համագործակցությունից, տգետ արկածախնդրությունը՝ քաղաքականությունից, և հունիսի 7-ին կընտրեն այն քաղաքական ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը և ․․․ ապահովել իրապես խաղաղ ու արժանապատիվ ապագա»։ Նա միաժամանակ վստահեցրել է, որ այսուհետ ևս «հետամուտ է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու մեր բնօրրան վերադառնալու, մեր պետականության վերականգնման իղձերի իրականացմանը»։ Աշոտ Դանիելյանը, այդպիսով, երկու հարցում աներեր համոզմունք է ունեցել՝ Հայաստանում հաղթելու է ընդդիմությունը, Արցախի Ազգային ժողովը նոր իշխանությունների հետ համագործակցությամբ իրականացնելու է բռնատեղահանվածների իրավունքների պաշտպանության, հայրենիք վերադարձի և պետականության վերականգման իղձերի իրականացման քաղաքականություն։ Հուլիսի 2-ին Աշոտ Դանիելյանը հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի մասին։ Այդ առթիվ հայտարարության տեքստում նա որոշումը պատճառաբանել է իր անձի շուրջ վերջին շրջանում «կեղծ և արհեստական խոսակցություններով» և «անհիմն մեղադրանքներով», որ չպետք է «որևէ կերպ ստվեր նետեն» Արցախի «պետական ինստիտուտների և Ազգային ժողովի հեղինակության վրա»։ Այդ բացատրությունը միանգամայն ընդունելի կդիտվեր, եթե Աշոտ Դանիելյանի հրաժարականին հաջորդեր Արցախի Ազգային ժողովի նոր նախագահի ընտրությունը։ Մինչդեռ շուրջ մեկ ամիս է՝ ոչինչ տեղի չի ունեցել։ Ավելին, մամուլի հրապարակումներից հայտնի է դարձել, որ Արցախի ԱԺ խմբակցություններից ոչ մեկը խորհրդարանի նախագահի թեկնածու չունի։ Իրավիճակը փակուղային է և հասկացվում է, որ 2023 թվականին Ստեփանակերտում մեկնարկած գործընթացը, որ ԼՂՀ լուծարման նպատակ ուներ, հասնում է վերջնագծին, բռնատեղահանված բնակչությունը կորցնում է ընտրված ներկայացուցիչներ ունենալու իրավունքը։ Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե Հայաստանի ընտրություններում հաղթեր ընդդիմությունը, Աշոտ Դանիելյանը կմնար պաշտոնին։ Այսինքն, Արցախի Ազգային ժողովը փաստացի լուծարվում է, ամենայն հավանականությամբ, ընտրություններում պարտված ուժերին «ծառայություն մատուցելու» համար։ Պետք է եզրակացնել, որ ԼՂՀ լուծարման մասին հրամանագիրը նույնպես այդ «տրամաբանությամբ» է ստորագրվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով