Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար

25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց 56-ամյա մորը, ապա դիակը թաքցրել․ Ոստիկանություն Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղում՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։ Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով՝ եղբայրները դիակը տեղափոխել են կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։ Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել և ձերբակալվել են․ նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։ ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է, հայտնում են ՆԳՆ-ից։ «2026 թվականի 6 ամիսների ընթացքում Ոստիկանություն ստացվել է ընտանեկան և կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 1297-ի համեմատ՝ հաղորդումներ թիվը 78-ով ավելացել է։ 2026 թվականի 6 ամիսների ընթացքում Ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1011 անձ»,- նշված է հաղորդագրությունում։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9748

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով