Իրանը շարունակում է հաղորդագրություններ փոխանակել Միացյալ Նահանգների հետ միջնորդ երկրների միջոցով: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Բաղային հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է միջնորդների, ներառյալ Պակիստանի, Օմանի և Կատարի միջոցով, բայց ընդգծել է, որ երկխոսությունը պահանջում է պատշաճ հիմք, որը Միացյալ Նահանգները վերացրել է», – հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Բաղայիի հարցազրույցն Ավստրիայի ORF հեռուստաալիքին։ Դիվանագետը նշել է, որ Թեհրանը կատարել է փոխըմբռնման հուշագրի իր պարտավորությունները Հորմուզի նեղուցով 30 օրվա ընթացքում անվտանգ անցում ապահովելու վերաբերյալ, բայց Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել մինչև այդ ժամկետի լրանալը։ «Այն, ինչ արեց Միացյալ Նահանգները, այդ համաձայնագրի տարբեր դրույթների աղաղակող խախտում էր, և երրորդ անգամ դիվանագիտությունը դավաճանության ենթարկվեց», – հայտարարել է Բաղային։



