ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հրապարակել է ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու քայլերը։ «Ահա՛, թե որտեղից սկսել։ Քայլ 1․ Դիմու՛մ ներկայացրեք ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն։ ԱՄՆ քաղաքացին, օրինական մշտական բնակիչը կամ գործատուն նախ պետք է դիմում ներկայացնի ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն (USCIS): Հաստատվելուց հետո Ձեր գործն անցնում է հաջորդ փուլ: uscis.gov Քայլ 2․ Շարունակեք գործը Վիզաների ազգային կենտրոնում (NVC)։ USCIS-ի կողմից դիմումը հաստատվելուց հետո NVC-ն շարունակում է գործը: Ներկայացրե՜ք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կատարե՜ք վճարումները: Ձեր գործը պետք է փաստաթղթային առումով ամբողջական լինի նախքան հարցազրույցի նշանակումը։ Քայլ 3․ Հարցազրույց ԱՄՆ դեսպանությունում կամ հյուպատոսարանում։ NVC-ն կնշանակի հարցազրույցը Ձեր բնակության կամ քաղաքացիության երկրում գտնվող ԱՄՆ դեսպանությունում կամ հյուպատոսարանում: travel.state.gov Նկատի՛ ունեցեք, որ USCIS-ի կողմից Ձեր դիմումի հաստատումը վիզայի տրամադրում չի երաշխավորում։ Վիզայի համար որակավորված լինելը որոշվում է հյուպատոսի կողմից հարցազրույցի ընթացքում»,- տեղեկացնում է դեսպանությունը։



