Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է։ « Արմենպրես »-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Մեկ անձ ձերբակալվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց Ավդալյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով