Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հետախուզական տվյալները վկայում են, որ Ռուսաստանի ղեկավարը մտադրված է ուժգնացնել մոբիլիզացիան և սեպտեմբերյան ընտրություններից հետո ներգրավել լրացուցիչ 300-ից 500 հազար մարդ։ Նա զգուշացրել է, որ թույլ պատրաստված անձնակազմի ներգրավումը կհանգեցնի մեծ կորուստների, և Պուտինն իրականում չի պատրաստվում սահմանափակվել միայն Ուկրաինայով: Անդրադառնալով դաշնակիցների գործոնին՝ նախագահը նշել է, որ Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում՝ փոխանցելով անօդաչուներ, հրթիռներ և անձնակազմ, մինչդեռ Չինաստանը Ռուսաստանին աջակցում է տեխնոլոգիական և արբանյակային հարցերում։ Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպման և սպառազինության մասին՝ Զելենսկին ընդգծել է հակաօդային պաշտպանության խիստ դեֆիցիտի մասին՝ պայմանավորված նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով։ Թեև Թրամփը հավանություն է տվել Patriot հրթիռների արտադրության լիցենզիաների տրամադրմանը, Ուկրաինային անհրաժեշտ է Եվրոպայի և ԱՄՆ-ի լիարժեք միասնությունն ու շարունակական աջակցությունը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով