Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում

Եգիպտոսը Իսրայելի հետ հարաբերությունների համապարփակ և հրապարակային կարգավորման չի գնա, քանի դեռ Պաղեստինի անկախ պետություն ստեղծված չէ, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծված չէ։ Հուլիսի 27-ին այդ մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ աս-Սիսին։ Ընդ որում, դա տեղի է ունեցել Կահիրեի մերձակայքում երկրի Զինված ուժերի միասնական հրամանատարական կետի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։ Ավելի վաղ տարածաշրջանային և միջազգային մամուլը արձանագրել է, որ չնայած 1979թ, իսրայելա-եգիպտական պայմանագիրը մնում է ուժի մեջ, Գազայում սրացումից ի վեր կողմերը «մտել են սառը խաղաղության փուլ»։ Պաղեստինի անկախ պետության ստեղծումը Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման է նշել նաև Սաուդյան Արաբիան։ Հուլիսի 27-ին «Եդիոտ ահրոնոտ» պարբերականը Իսրայելում ընթացիկ տարվա փետրվար-հունիս ամիսներին անցկացված հանրային հարցման արդյունքներ է հրապարակել։ Դրանք վկայում են, որ իսրայելցիների գերակշիռ մեծամասնությունը Պաղեստինի անկախ պետության հռչակմանը դեմ է։ Վերջին մի քանի օրերին Իսրայելի բանակը Հորդանանի արեւմտյան ափին «հակաահաբեկչական գործողություններ» է սկսել, տասնյակ պաղեստինցիներ ձերբակալվել են, իսրայելի մեկ զինվորական բախումների հետևանքով սպանվել է։ «Եդիոտ ահրոնոտի» տվյալներով՝ հարցման ենթարկվածների 31-ը հրեական պետության անվտանգության սպառնալիք է ճանաչել «ներքին բախումները»։ Լրատվամիջոցը չի կոնկրետացրել՝ խոսքը ներիսրայելակա՞ն, թե՞ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացման մասին է։ Պաղեստինի ինքնավարությունը եկող տարի նոր «նախագահ» կընտրի։ Ըստ երևույթին, այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն գործող «վարչապետ» Մոհամեդ Մուստաֆան է։ Վերջինս երկու շաբաթ առաջ այցել է Բաքու։ Ալիևը հավաստիացրել է, որ Ադրբեջանը սատարում է Պաղեստինի անկախ պետության ստղծմանը։ Իսրայելա-պաղեստինյան և թուրք-իսրայելական «հաշտեցման» ծրագրերում ո՞րն է Ադրբեջանի դերը։ Ակնհայտ է, որ Ալիևը ձգտում է մերձավորարեւելյան «առաքելության», որպեսզի այն դարձնի Հարավային Կովկասում Ադրբեջանի «առաջատարության» քաղաքական, տնտեսական և, իհարկե, անվտանգային բաղադրիչ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով