Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին

Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտնել է զորավարժությունների շրջանակում հանրապետության տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին՝ Կալվարիա-Կազլո Ռուդե երթուղով։ Այդ քաղաքները գտնվում են երկրի հարավ-արևմուտքում՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի և Սուվալկիի միջանցքի մերձակայքում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Գերատեսչության տվյալներով՝ «կարելի է նկատել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների զինվորների և ռազմական տեխնիկայի տեղաշարժերի ուժգնացող ինտենսիվությունը երկրի ճանապարհներին»։ «Դաշնակից զորքերի վերատեղաբաշխումը ՆԱՏՕ-ի գործունեության կանոնավոր մասն է և նպաստում է Լիտվայի և ամբողջ դաշինքի պաշտպանունակության ամրապնդմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Սուվալկիի միջանցքը մոտ 100 կիլոմետր երկարությամբ ցամաքային հատված է Լեհաստանի և Լիտվայի միջև սահմանի երկայնքով, որը կապում է Բալթյան երկրների տարածքը ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ և միաժամանակ բաժանում Ռուսաստանի Կալինինգրադի մարզը Բելառուսից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով