Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը

Կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը. նա 82 տարեկան էր: Գառնիկ Մարգարյանը ծնվել է 1944 թվականին: Ավարտելով միջնակարգ դպրոցը Երևանում՝ զորակոչվել է ԽՍՀՄ բանակ, որից հետո ուսումը շարունակել Սահմանապահ զորքերի բարձրագույն ուսումնարանում: 1982թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիան:Ազգային անվտանգության ծառայության և Ներքին զորքերի գնդապետ է: Հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակից է եղել: 2001 թվականին հիմադրել է «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը: Մինչև 1993 թվականը աշխատել է ներքին գործերի համակարգում, կոչումով գնդապետ էր։ 1995 թվականին ձերբակալվել է «գնդապետների գործով», հետագայում ազատ է արձակվել։ 2003 թ.-ին եղել է Հայաստանի նախագահի թեկնածու։ 2016 թվականի հունվարի 14-ին ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել, Հայաստանի ԱԱԾ կողմից՝ Արթուր Վարդանյանի հետ համագործակցելու կասկածանքով։ Ամուսնացած էր, ուներ մեկ դուստր և մեկ որդի։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 29-ին, ժամը 17:00-ին, հասցե՝ գյուղ Զովունի, Առաջին փողոց, 150շ., «Ադանա» սգո սրահ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9772

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով