Իրանը կարգելի Հորմուզի նեղուցով անցումը այն երկրների և ընկերությունների համար, որոնք աջակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ օգտագործելու սառեցված իրանական ակտիվները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ, բրիգադի գեներալ Էբրահիմ Զոլֆաղարին։



