Լեհաստանը ցանկանում է, որ Ուկրաինան իր տարածքում իրականացնի Patriot զենիթահրթիռային համալիրների համար հրթիռների արտադրություն: Այս մասին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Չեմ կարծում, թե հնարավոր է Patriot-ի հրթիռների արտադրության գործարանի կառուցումը պատերազմից տուժած տարածքում։ Բայց դա հնարավոր է Լեհաստանի տարածքում, – ասել է Կոսինյակ-Կամիշը։ – Ես կարծում եմ, որ Լեհաստանը պետք է դա անի Ուկրաինայի հետ միասին»։



