Բրիտանիայում գրանցվել է հակասեմականության ամենամեծ աճը

J7՝ խոշոր հրեական համայնքների՝ հակասեմականության դեմ պայքարի աշխատանքային խմբի զեկույցի համաձայն՝ 2025 թվականը դարձել է վերջին ավելի քան երեք տասնամյակների ընթացքում ամենաողբերգական տարին Իսրայելից դուրս ապրող հրեաների համար։ Զեկույցը փաստում է, որ հակասեմականության մակարդակը ռեկորդային բարձր է մնում Արգենտինայում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, որտեղ միասին կենտրոնացված է Իսրայելից դուրս համաշխարհային հրեական բնակչության ավելի քան 90 տոկոսը։ Միևնույն ժամանակ, նշված երկրների շարքում ամենամեծ աճը գրանցվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ արձանագրված միջադեպերի թիվն ավելացել է 5 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9558

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով