Թեհրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքին հասցված հարվածները՝ համարելով, որ այդ գրոհները նպատակամիտված են Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության մասշտաբների ընդլայնմանը: Այս մասին նշված է Telegram-ում Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։ «Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ագրեսիվ հարձակումներն Իրաքի մի շարք շրջանների, այդ թվում՝ Իրաքի պետական հաստատություններին պատկանող օբյեկտների ու վայրերի, ինչպես նաև ուխտագնացության վայրերի վրա», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ այս հարվածները բացահայտ ոտնձգություն են Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: «Այս հարձակումները…. համապատասխանում են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ռազմական հակամարտության մասշտաբներն ընդլայնելու ձգտումներին», – հավելել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։



