Եգիպտական ​​Դամիետա նավահանգստի տարածքում հրդեհ է բռնկվել

Եգիպտոսի Դամիետա նավահանգստի տարածքում հրդեհ է բռնկվել մի քանի գազատար և բեռնատար նավերի վրա. ներկայումս գնահատվում է հասցված վնասի չափը։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հուլիսի 29-ին հայտնել է AI-Nahar թերթը։ «Դամիետա նավահանգստի հեղուկացված բնական գազի տերմինալի մոտակայքում հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է ՀԲԳ-ի մի քանի տեղափոխիչ նավ և չոր բեռնատար նավ։ Քաղաքացիական պաշտպանության ուժերն ու համապատասխան մարմիններն անմիջապես ձեռնամուխ են եղել հրդեհի մարմանը՝ կանխելու դրա տարածումը տերմինալի այլ հատվածներում», – հայտնել է թերթը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9576

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով