Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ չի նախատեսում կառավարությունում հետագա կադրային փոփոխություններ՝ բացի կառավարությունում և կուսակցությունում առկա թափուր պաշտոնները լրացնելու համար արդեն իսկ անհրաժեշտ նշանակումներից։ «Կարծում եմ՝ կառավարության ներկայիս կազմն օպտիմալ է առաջիկա երկուսուկես տարվա ընթացքում առկա խնդիրները համատեղ լուծելու համար», – ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Մերցը՝ խորհրդարանական խմբակցության արտահերթ նիստից հետո։ Այդ իսկ պատճառով, նրա կարծիքով, կադրային հետագա փոփոխություններ դիտարկելու հիմքեր չկան։



