Իրանը «թուրք ազատագրական շարժո՞ւմ է կանխատեսում»

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը «հարևան երկրներին» կոչ է արել հարգել արաբական հանրապետության ինքնիշխանությունը։ Հուլիսի լույս 29-ի գիշերը Իրաքում գործող «շիադավան միլիցիայի» մի քանի հենակետեր հարձակման են ենթարկվել։ Իսրայելական աղբյուրների տեղեկացվածությամբ՝ «իրականում թիրախավորվել են Իրանի հրամանին սպասող զինված կազմավորումների զորանոցները»։ Իրաքի ԱԳՆ-ն հարձակման ենթարկված ռազմական խմբավորումները անվանել է «երկրի անվտանգության մաս կազմող օրինական ստորաբաժանումներ»» Ենթադրաբար, «այդ համարձակ հարձակումը իրականացրել է Սաուդյան Արաբիան՝ ԱՄՆ աջակցությամբ»։ The Jerusalem Posti ռազմական մեկնաբանին հայտնի է դարձել, որ Իրաքում «առնվազն չորս-հինգ իրանցի զինվորական է սպանվել, այդ թվում՝ ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարներից Հաբալ Փուրը։ Վերջինս, ըստ նույն աղբյուրի, Իրաքի «մի քանի նահանգներում Իրանին ենթակա ռազմական խմբավորումների գործողությունների գլխավոր կոորդինատորն» էր։ Ավելի վաղ իրանական կողմը հայտնել է Իրաքի տարածքում «քուրդ ահաբեկիչների դեմ հատուկ գործողության» մասին։ Իրանցի զինվորականները հայտնել են, որ «գրավվել է հինգ հենակետ, սահմանին ստեղծվել է բուֆերային գոտի»։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը Իրանին «դիվանագիտական կարգավորման ևս մեկ հնարավորություն է ընձեռել», բայց ռազմական փորձագետները գտնում են, որ նա զգուշացել է տարածաշրջանի «դաշնակից երկրների դեմ Իրանի կտրուկ քայլերից»։ Իրաքում շիադավան «միլիցիայի» հենակետերի հրթիռակոճումը, երևի, Իրանը կօգտագործի որպես Պարսից ծոցի երկրներում ամերիկյան հենակետերը թիրախավորելու «օրինական առիթ»։ Իրաքի դեմ «սաուդցիների և ամերիկացիների համատեղ հարվածները» հաջորդել են թուրք-իրաքյան բանակցություններին։ Թուրքիան մտադրված է վերականգնել նախկին խողովակաշարերը և Իրաքից «օրական մեկ միլին բարել նավթ ստանալ»։ Թուրքիան նաև իրաքյան Բասրա նավահանգստից մինչև Ջեյհան «Զարգացման ճանապարհ» անվանված հաղորդուղի կառեցելու ծրագիր ունի՝ ի հակակշիռ Հնդկաստան-Հորդանան-Իսրայելի միջերկրածովյան նավահանգիստներ նախագշի։ Իսրայելական vesty կայքը, հղելով վարչապետ Նաթանյահուին «մոտ կանգնած աղբյուրներին», գրել է, որ նախօրեին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը նա ԱՄՆ նախագահին «ցույց է տվել քարտեզ և պարզաբանել, որ Թուրքիան արդեն վերահսկում է Սիրիայի տարածքի հինգ տոկոսը, մինչդեռ իսրայելական ներկայությունը դրա համեմատ չնչին» է։ Իրանի դեմ պատերազմում ամերիկյան «պաուզան», ինչպես հասկացվում է Մերձավոր Արևելքից ստացվող տեղեկություններից և դրանց շուրջ մեկնաբանություններից, «տարածաշրջանային պատերազմի» սպառնալիքը չի հանում։ Ընդհակառակը, իրանա-ամերիկյան ռազմական հակամարտությունը կարող է տարածվել Պարսից ծոցի երկրներում։ Ըստ որոշ աղբյուրների, ԱՄՆ-ը քննարկում է նաև Իրանը «ներսից մասնատելու» տարբերակը։ Վերջին օրերին Թեհրանի և Բաքվի հարաբերությունները նկատելիորեն սրված են։ Դա կարող է կապված լինել Իրանական Ատրպատականում «թուրք ազատագրական շարժման» մասին Իրանի հատուկ ծառայությունների մտահոգության հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9581

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով