Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարգադրագիր է տվել «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը՝ դադարեցնելու «Գենսուլին Ռ 100ՄՄ/մլ» լուծույթ ներարկման (10 մլ ապակե սրվակ, արտադրող՝ «Բիոտոն Ս.Ա») 50C2607A սերիայի շրջանառությունը և իրականացնել դրա հետկանչը։ Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ որոշման հիմքում «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության եզրակացությունն է, որի համաձայն՝ նշված սերիայում արձանագրվել է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն։ Մասնավորապես, տեսողական ստուգման ընթացքում սրվակի ներքին մակերեսին հայտնաբերվել է 0.1-1 մմ չափսերով մասնիկ, որը կպած է եղել ապակե տարայի ներսի մակերեսին։ Այդ պատճառով 50C2607A սերիան ենթակա է շրջանառությունից հանման և հետկանչի։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է քաղաքացիներին ստուգել իրենց մոտ առկա դեղամիջոցի սերիան և, եթե այն 50C2607A-ն է, չօգտագործել այն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9595

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով