«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը

Հուլիսի 21-29-ը Ղազախստանում անցկացվել է «Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից: Մրցաշարի Masters խմբում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը: Նույն խմբում մասնակցում էր նաև ՖԻԴԵ-ի վարպետ Միքայել Մանվելյանը, որը վաստակել է 4 միավոր: Մրցաշարի Open խմբում հանդես էր գալիս Սեդրակ Մաթևոսյանը, որը վաստակել է 4.5 միավոր:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով