Սաուդյան Արաբիան կոչ է անում ԱՄՆ-ին ձեռնպահ մնալ հութիներին հարվածելուց. Reuters

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալիդ բին Սալմանը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Վաշինգտոնին ձեռնպահ մնալ հութիներին հարվածելուց: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրների։ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդն ավելի վաղ հայտնել էր, որ արքայազն Խալիդը Վենսի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության սրումը՝ վերջերս Իրաքում իրանամետ զինված խմբավորումների դեմ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համատեղ հարվածներից հետո։ «Համատեղ գրոհներից հետո Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը չորեքշաբթի Վաշինգտոնում հանդիպել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ՝ Թրամփի վարչակազմին կոչ անելու էլ ավելի չսրել հակամարտությունը՝ գրոհելով Եմենի հութիների վրա», – գրում է գործակալությունը՝ հղում անելով անունը չհայտնած երկու աղբյուրի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9614

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով