Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները

Իսրայելական անօդաչու թռչող սարքերը հուլիսի 30-ին թիրախավորել են Լիբանանի հարավում գտնվող Սուրի շրջանը։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Սուրի շրջանի մի քանի բնակավայրերում պայթյուններ են տեղի ունեցել։ Զոհերի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Հրապարակումներ կան, որ իսրայելական անօդաչու թռչող սարքեր են թռչում Բեյրութի և նրա արվարձանների վրայով։ Իսրայելի բանակի գլխավոր հրամանատար Էյալ Զամիրը հայտարարել է, որ իսրայելական զորքերը դուրս չեն գա հարավային Լիբանանի գրավյալ տարածքներից, մինչև իր երկրի անվտանգությունը չապահովվի։ «Լիբանանում մենք վերահսկողություն ենք հաստատել տարածքների նկատմամբ և շարունակում ենք մաքրել դրանք ահաբեկչական ենթակառուցվածքներից։ Եվ անհրաժեշտության դեպքում մենք կընդլայնենք մեր գործողությունների շրջանակը՝ ներառելով լրացուցիչ տարածքներ»,- նշել է նա։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ հուլիսի 28-ի դրությամբ՝ Լիբանանում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի, իսկ վիրավորներինը՝ 12236-ի։ Գործակալության փոխանցմամբ՝ ապաստարաններում տեղահանված անձանց ընդհանուր թիվը հասել է 27132-ի։ Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։ Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ իսրայելական զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած վայրերից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և կհսկեն «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9614

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով