լրացուցիչ մեկ ամսով՝ մինչև 2026թ․ սեպտեմբերի 1-ը, ինչպես նաև օգոստոս ամսվա համար այն լրացվում է նոր անվանացանկով։ Հուլիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսավարողներին տրամադրվում էր փոխհատուցում հետևյալ անվանացանկով և սահմանաչափով՝ 1) ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ, 2) լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ, 3) չերի տեսակի լոլիկի 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ, 4) պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ, 5) ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ, 6) Եվրոպական Միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիա և Շվեյցարիա արտահանվող ծաղկի 1 հատի համար 50 ՀՀ դրամ։ Օգոստոս ամսվա համար այն լրացվում է հետևյալ ապրանքներով՝ 1) պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ, 2) սմբուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ։



