Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Հայկական ֆուտբոլային ակումբները շարունակում են ելույթները Կոնֆերենցիաների լիգայում: Հայաստանի գավաթակիր Երևանի «Նոա»-ն դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ: ԿԼ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոա»-ն Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալելով մոլդովական «Զիմբրու»-ին` հաղթանակի հասավ 2:1 հաշվով: Հայկական ակումբի կազմում աչքի ընկան Գոռ Մանվելյանն ու Սանգարեն: Թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 3:2 հաշվի շնորհիվ «Նոա»-ն պայքարը կշարունակի ԿԼ երրորդ փուլում: Հայկական մյուս ակումբը` «Փյունիկ»-ը լքեց պայքարը: Նրանց մրցակիցը հունգարական «Դեբրեցեն»-ն էր: Երևանյան խաղում դարպասի գրավում չարձանագրվեց ու առաջին խաղում տոնած հաղթանակի շնորհիվ «Դեբրեցեն»-ը իրավունք ստացավ պայքարելու հաջորդ փուլում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով