Փրկարարները Գեղարքունիքի մարզում որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերի սարերում մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։ Հուլիսի 30-ին՝ ժամը 16։17-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել է։



