Այժմ Իրանում գործում է վեց օդանավակայան. IRNA

Այժմ Իրանում գործում է վեց օդանավակայան. Մեհրաբադ, Մաշհադ, Շիրազ, Զահեդան, Գորգան և Ուրմիա. հայտնում է IRNA-ն։ Ինչպես փոխանցում է գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի օդանավակայանների և աերոնավիգացիայի ընկերության զեկույցը, Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի անվան՝ Քերմանի, Յազդի և Բիրջանդի օդանավակայաններից թռիչքները կսկսվեն հաջորդ փուլում։ Ըստ IRNA-ի՝ «երկրի օդային տարածքում, ներքին և միջազգային չվերթներում անվտանգ պայմանների ապահովումն աստիճանաբար կուժեղացվի, և երկրի արևելյան օդային տարածքում նույնպես կդիտվեն իրանական երկնքով անցնող թռիչքներ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով