Չինաստանը սպառնացել է պատասխանել ԵՄ-ի արդյունաբերական սահմանափակումներին

Եվրոպական միության «Արդյունաբերական արագացման մասին» նոր օրենքը խտրականություն է չինացի ձեռնարկատերերի նկատմամբ և ստեղծում է լուրջ ներդրումային սահմանափակումներ, ուստի Չինաստանը կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել ԵՄ քաղաքականության դեմ: Ինչպես հայտնում են ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը։ «Եթե ԵՄ-ն պնդի (Արդյունաբերական արագացման մասին) օրենքի ընդունումը՝ դրանով վնաս հասցնելով Չինաստանի ձեռնարկությունների շահերին, Չինաստանն այլ ընտրություն չի ունենա, բացի պատասխան միջոցների ձեռնարկումից», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Չինաստանը Եվրամիությանն առաջարկել է օրենքից հանել խտրական դրույթներն օտարերկրացի ներդրողների նկատմամբ, ներառյալ մտավոր սեփականության փոխանցման պահանջները և պետական ​​գնումների սահմանափակումները։ Առևտրի նախարարությունում հավելել են, որ ԵՄ-ն պետք է հրաժարվի «Արդյունաբերական արագացման մասին» օրենքից՝ անդամ երկրներում արդար մրցակցություն պահպանելու և անարգել «կանաչ անցում» ապահովելու համար։ Փետրվարին Financial Times թերթը հաղորդել էր, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստել է օրինագիծ, որն առաջնահերթություն է տալիս եվրոպական արտադրանքի օգտագործմանը պաշտպանական, թվային և արդյունաբերական հատվածների պետական ​​պայմանագրերում՝ արտադրության խթանման համար։ Ըստ հրատարակության տվյալների՝ «Արդյունաբերական արագացման մասին» (The Industrial Accelerator Act) օրենքը սահմանում է եվրոպական բաղադրիչների ծավալի նպատակային ցուցանիշներ, որոնք պետք է օգտագործվեն կոնկրետ ռազմավարական տեխնոլոգիական նախագծերում, ներառյալ էներգիայի վերականգնվող աղբյուրները, մարտկոցները և ավտոմեքենաները: Բրյուսելի «Գնիր եվրոպականը» կարգախոսի շրջանակներում ներկայացված առաջարկությունները նաև սահմանում են պայմաններ օտարերկրացի ներդրողների կողմից մտավոր սեփականության փոխանցման և տեղացի աշխատողների աշխատանքի ընդունման համար:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով